No Music Video Found

Listen on Suno
Ժամանակը Ծիծաղում
10
Artist:jannapetrosyan698
Duration:3:41
Tags:Progressive rock folk melancholic song,bass,female vocals
[verse 1] Ժամանակը ծիծաղում է մեզ վրա․ -Է՛հ, անզոր ես, մա՛րդ արարած, իմ առաջ, Փեշերիցս կախ ընկնելով վախվորած՝ Քեզ պահում ես հաղթողի պես քմահաճ։ [verse 2] Դու չես կարող ինձ ընթացքից հետ պահել․ Ես թռչում եմ միշտ առաջ ու անտարբեր, Իմ թռիչքը քեզնից շատ բան է տարել, Ու տանում է ամեն անգամ անարգել։ [Chorus] կյանքդ անիմաստ է ու անտես, Ու ապրելդ մեռնելուն է հավասար, Կա՛մ եղել ես, կա՛մ չես եղել, իսկապես, Ու չգիտես՝ ինչո՞ւ եկար այս աշխարհ։ [Solo] [Bridge] Քայլի՛ր ինձ հետ, կուզես՝ առաջ էլ անցիր՝ Իմ փեշերին կնիք թողած կամ մի հետք, Մարդահո'տդ, մարդահա'մդ գրանցի՛ր, Թե չէ աշխարհ գնալ-գալըդ ո՞ւմ է պետք։ [Chorus] Թե չէ կյանքդ անիմաստ է ու անտես, Ու ապրելդ մեռնելուն է հավասար, Կա՛մ եղել ես, կա՛մ չես եղել, իսկապես, Ու չգիտես՝ ինչո՞ւ եկար այս աշխարհ։
